Ցունամի,բնական աղետ

Standard

images

Ցունամի (Ճապոներեն՝津波 նշանակում է՝ ծովախորշի ալիք), հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

image2

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցինՀավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Օրինակ`2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում, Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա։ Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձանՖուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:

։images (1)

Leave a comment